Icon
sufet16@gmail.com

Փիրումյանների 4/3, Երևան

Մեր մասին

«Սուֆետ» ՍՊԸ-ն հիմնադրվել է Վահե Չիլինգարյանի կողմից՝ 05.08.2009թ.-ին։ Սկզբնական շրջանում իրականացրել է միայն տեխնիկական հսկողություն, հետագայում՝ սկսել է զբաղվել նաև նախագծային աշխատանքներով։

Երևան քաղաքում մասնակցել է խոշոր ճանապարհաշինարարական աշխատանքների հսկողությանը, մասնավորապես՝ Նորագավիթ-Շիրակ, Արշակունյաց պողոտայի, Արգավանդ-Շիրակ կամրջի, Դավիթաշեն-Աշտարակ, Բաբաջանյան-Աշտարակ նոր ճանապարհահատվածների կառուցման և վերակառուցման աշխատանքներին։ «Սուֆետ» ՍՊԸ-ն նախագծել է Կինո Հայրենիքի հանգույցի վերակառուցման, Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման, Նորագավիթ-Արտաշատի խճուղու ճանապարհային հանգույցի և մի շարք այլ ճանապարհների նախագծային աշխատանքները։ Նախագծել է նաև, Երևան քաղաքի ավտոբուսների հավաքակայանի և կենդանաբանական այգու կառուցման և վերակառուցման նախագծային փաստաթղթերը։

«Սուֆետ» ՍՊԸ-ում աշխատում են 40-ից ավել ինժներներ։ «Սուֆետ» ՍՊԸ-ն համագործակցում է ՀՀ ՊՆ, ՀՀ ՏԿԵՆ, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և մի քանի խոշոր կառուցապատող ընկերությունների հետ։ Ընկերությունը ունի նաև երկարամյա աշխատանքային փորձ միջազգային տարբեր ընկերությունների հետ նախագծման և տեխնիկական հսկողության ոլորտում։

Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդ մասնագետների աշխատանքի ընդունման և կազմակերպության գործունեությանը ներգրավելու գործընթացին։

Ինչու՞ ընտրել մեզ

Ինչու՞ պետք է վստահել մեզ: Իմացեք ավելին մեր մասին:

Icon

Յուրահատուկ դիզայն

Icon

Նորարար լուծումներ

Icon

Անհատական մոտեցում